Վանաձոր-Ալավերդի ճանապարհին երեկ՝ ապրիլի 12-ին, ժամը 20։00-ի սահմաններում ՊՊԾ դասակի ծառայողները ստուգել են 35-ամյա բնակչի փայտանյութով բեռնված «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենան, որից հետո վարորդը փայտանյութի օրինականությունը վկայող փաստաթուղթ չի ներկայացրել։ Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Վարորդը հայտնել է, որ վառելափայտը ձեռք է բերել Լոռու մարզի Եղեգնուտ գյուղի անտառից` բենզասղոցով ապօրինի հատելով մեկ ծառ:
Մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխվել է ոստիկանության Գուգարքի բաժնի հատուկ պահպանվող տարածք:
Նշանակվել է մասնագիտական ստուգում:
Հանգամանքները պարզվում են:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:











