Արցախում կոնորավիրուսի առաջին օջախը Քաշաթաղի շրջանն է, երկրորդը Քարվաճառ քաղաքն է: Այս մասին, այսօր՝ ապրիլի 14-ին Արցախում նախագահական ընտրությունների քվեարկությանը մասնակցելուց հետո լրագրողների հետ զրույցում նշեց Արցախի պետ նախարար Գրիգորի Մարտիրոսյանը:

«Երրորդը չանվանենք վարակի օջախ, խոսքն այն մասին է, որ Ասկերանի շրջանի Նորագյուղ համայնքում կային մի շարք անձինք, որոնք շփվել էին ոչ թե վարակակիր անձի հետ, այլ առաջին աստիճանի կոնտակտավորի հետ, դա նույնպես որոշակի ռիսկեր է պարունակում: Ճիշտ է, ավելի քիչ ռիսկեր, բայց ամեն դեպքում մենք կիրառել ենք ինքնամեկուսացման մեխանիզմ այդ անձանց համար»,-ընդգծեց նա: