Հունվարի 26-ին ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքում հաղորդում էր ստացվել, որ օրը ցերեկով տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են Շարուրի փողոցի բնակարաններից մեկի դուռն ու խոհանոցից բջջային հեռախոս հափշտակել:

Հաղորդումը ստանալուն պես ոստիկանները Շարուրի փողոց էին մեկնել, ուսումնասիրել դեպքի վայրը, կազմել համապատասխան արձանագրություններ:

Գողության փաստով հարուցվեց քրեական գործ:

Իրավապահները գողությունը կատարած անձի ինքնությունը պարզելու եւ հայտնաբերելու ուղղությամբ անհրաժեշտ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին: Եվ հետեւողական աշխատանքը դեպքից ամիսներ անց դրական արդյունք տվեց:

Ոստիկանության Շենգավիթի բաժնի Չարբախի բաժանմունքի ծառայողներն անհերքելի ապացույցներ ձեռք բերեցին, որ գողությունը կատարել է նախկինում 11 անգամ դատապարտված Երեւանի Օդանավակայանի փողոցի 63-ամյա մի տղամարդ:

Ապրիլի 16-ին կասկածվողը բերման ենթարկվեց ոստիկանության Շենգավիթի բաժին եւ ձերբակալվեց:

Նրա անձնական խուզարկությամբ բջջային հեռախոսը հայտնաբերվել է:

Հանգամանքները պարզվում են:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: