Ապրիլի 14-ին ոստիկանությունում հաղորդում էր ստացվել, որ Արզնի համայնքի ջրամղիչ կայանից գողություն են արել։

Ոստիկանության Բյուրեղավանի բաժանմունքում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելով՝ ապրիլի 15-ին կասկածանքով ոստիկանության Կոտայքի բաժին բերման ենթարկվեց Արզնիի 42-ամյա մի բնակիչ։

Նա խոստովանել է, որ փետրվարին կայանի տարածքից գողացել է ջրամղիչ շարժիչ եւ ամբարձիչ սարք։

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։