Ինչպե՞ս են պացիենտները հաղթահարում կորոնավիրուսային հիվանդությունը: Այս մասին գրառում է արել Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը եւ տեսանյութ հրապարակել:
«Շատ կարեւոր է, որպեսզի բոլորը լսեն հենց նրանց ուղղակի խոսքը:
#ՄնաՏանը #ԿանխիրՏարածումը #ԿյանքըԿորոնավիրուսիցՀետո»,-գրել է նախարարը:
Տեսանյութում պացիենտներից մեկը նշում է, որ արդեն 12 օր հիվանդանոցում է, իրեն լավ է զգում, բայց երեխաներին է կարոտել. «Չեի ուզենա շատ բացակայել իրենց կյանքից»:
«Կս ժամը մեկ բժիշկները մտնում հարցնում են, բոլորն էլ լավ են վերաբերվում: Իրենց շնորհիվ է, որ ես այսօր կամ»,-ասաց կին պացիենտը:
Տղամարդ պացիենտներից մեկն էլ նշեց. «Իմ կյանքը երեւի բաժանվել է մինչեւ կորոնավիրուսը եւ կորոնավիրուսից հետո: Ուրախ եմ, որ էլի գարնան գույները կտեսնեմ: Նոր եկած ժամանակ վիճակս այնքան ծանր էր, որ հույս էլ էի կորցրել, բայց բժիշկները շատ հույս տվեցին»:
Մեկ այլ հիվանդ էլ ասաց. «Ապարատից որ անջատեցին շատ մտքեր կային, ուրախություն եւ զգացում, թե ինչ հիանալի է կյանքը»:
«Առաջին հարվածն այն էր, երբ կարդացի՝ վերակենդանացման բաժին, ինձ մոտ տպավորություն էր, որ քավարան են բերել: Երկրորդ հարվածն այն ժամանակ եղավ, երբ հասկացա, ո ընտանիքիս անդամներն էլ են վարակված: Նույնիսկ մեկ տարեկան երեխուս չէր խնայել էս վիրուսը: Բայց բժիշկների հոգատար վերաբերմունքի եւ իրենց պատրաստվածության շնորհիվ այսօր ոտքի եմ կանգնել, վաղն էլ երեւի կտեղափոխվեմ պալատ: Ընտանիքիս անդամներից լ եմ հետաքրքրվել, ամեն ինչ նորմալ է: Կինս ընդհանրապես սիմպտոմներ չի ունեցել, փոքրիկիս են որոշակի բուժումներ նշանակել: Էս մոտ օրերս երեւի դուրս գրվեն:
Այստեղ շատ լավ են վերաբերվում, թե սնունդը, թե բուժանձնակազմի վերաբերմունքը, թե նրանց պատրաստվածությունը ինձ ստիպում են մտածել, որ չեմ փոշմանում իմ տված ոչ մի դրամ հարկի համար, ու բժշկություն այստեղ հուսալի ձեռքերում է»մ-ասաց հիվանդներից մեկը:











