Մոտ օրերս կլուծվի Երեւանի մանկապարտեզների աշխատակիցների սոցիալական աջակցության հարցը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երեւանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:
«Խնդիրը ուշադրության կենտրոնում է, եւ արդեն քննարկումներ են անցկացվում կառավարության հետ: Մանկապարտեզների աշխատակիցների ցուցակները փոխանցվել են երկրի գործադիր իշխանության ներկայացուցիչներին»,-նշեց Տիգրան Վիրաբյանը:











