Շենքի դիմացի պետական հողի վրա՝ բակային տարածքում, 2 ծառերի արմատները քերել հողից հանել են դուրս, երեխաների ձեռքը լոմ են տալիս, որ գան խփեն արմատներին, բրիտվայով քերեն արմատները, որ չորացնեն եւ ոչ ոստիկանությունը, ոչ թաղապետարանը եւ ոչ էլ քաղաքապետարանը չեն արձագանքում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 24–ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի Լեփսիուսի 8 շենքի բնակիչ 60 տարեկան Աիդա Այվազյանը։
«Զեյնալյանների ընտանիքն է, 28 սեփական տանն են ապրում։ Իրենց տունը այս ծառերից բավականին հեռու է, այս ծառերը 30 տարեկան են, մեր շենքին ավելի մոտ են, ես էլ ապրում եմ կիսանկուղային հարկում, պատուհանից անմիջապես ծառերն են երեւում։ Ապրիլի 16–ին տեսա քերում են հողը արմատներն ավելի են դուրս հանում, գնացի խոսեցի, Վահան Զեյնալյանը հարձակվեց ինձ վրա, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, թքեց տանս պատուհաններին։ Դիմել եմ ոստիկանություն, կառավարություն, քաղաքապետարան, թաղապետարան, անգամ ՄԻՊ–ին եմ դիմել, բայց ոչ մի արձագանք չկա։ Այդ օրը մի ոստիկան եկավ, Վահան Զեյնալյանը հաթաթա տվեց, տարավ շենքի կողը, ձեռքը գրպանից հանեց, դրեց այդ ոստիկանի գրպանը, վրան գոռաց, գնաց. ոստիկանը լեյտենանտ Ղազարյանն էր, որն իմ զանգով էր եկել, այդ օրն ասաց գնամ թուղթ բերեմ, բայց փախավ գնաց»,–ասաց քաղաքացին։
Նրա խոսքով՝ Զեյնալյանները մի անգամ էլ ծառը տնկողի թոռանն են ծեծել, որը նույն շենքում է ապրում, բայց քանի որ ամեն տեղ մարդիկ ունեն կարողնաում են պատասխանատվությունից խուսափել. «Ամեն տեղ մարդիկ ունեն, Վանուշ Զեյնալյանն էլ քաղաքապետարանում է աշխատում, իրենք ուղղակի սիրում են տարածքներ զավթել։ Մի անգամ կտրել են, կիսլատա են լցրել, էլի աճել է, ծառը տնկողի թոռանը ծեծել են, նոր է ամուսնացել, վախենում է խոսի։ Այս համավարակի պայմաններում իրենք ծառերի գենոցիդ են անում։ Ոչ քաղաքապետ ունենք, ոչ թաղապետ, ոչ ոստիկանապետ»։
Տիկնոջ խոսքով՝ ինքն անձամբ է ճանաչում վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ ցանկություն ունի հանդիպելու նրա հետ, քանի որ ասելու շատ բան ունի. «Վարչապետին դեռ ուսանող տարիքից եմ ճանաչում, նրա հորաքույր Նիան այս շենքում էր ապրում, նա էլ այստեղից էր դասի գնում։ Շատ եմ ուզում հանդիպել նրա հետ, ասելիք շատ ունեմ։ Մի անգամ նախարարներից մեկին ասացի վարչապետին փոխանցեք, եթե դուխդ տեղն է, այս դուխով կնոջն ընդունի»։
Քաղաքացին խնդրում է, որպեսզի պատկան մարմիններն այս հարցին ուշադրություն դարձնեն եւ խնդրին լուծում տան։
.jpg)
.jpg)
.jpg)
.jpg)











