Քրեական ոստիկանության գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքն են բացահայտել։
ՀՀ ոստիկանության լրատվությունից հայտնում են, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ Երեւանում բնակվող ամուսինները ապօրինի ձեռք են բերում եւ իրենց դեղատանը վաճառում լիրիկա հոգեմետ դեղահաբեր։ Հետախուզական միջոցառումների արդյունքում հայտնաբերվեց եւ ոստիկանության Մաշտոցի բաժին բերման ենթարկվեց Երեւանի բնակիչ, 32-ամյա մի տղամարդ, որը ամուսինների դեղատնից լիրիկա էր գնել։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվեցին լիրիկա հոգեմետ դեղահաբեր։
Հարուցված քրեական գործի շրջանակներում՝ապրիլի 24-ին իրավապահները, դատարանի որոշմամբ խուզարկելով Շիրազի փողոցի դեղատունը, հայտնաբերեցին եւ առգրավեցին լիրիկայի 70-ից ավելի հաբ։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ամուսինները ձերբակալվել են։ Նախաքննությունը շարունակվում է։











