Ես պարոն Ջանջուղազյանին խնդրում եմ կառավարություն գնալու դեպքում քննարկման դնել նոր սոցիալական միջոցառման հարց՝ որոշ պատգամավորների շաքարաջուր կամ մեղրաջուր մատակարարելու համար, որպեսզի թարմացվի նրանց հիշողությունը, հաստատ օգտակոր կլինի: Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, պետական բյուջեում փոփոխություն կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ ասաց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը՝ անդրադառնալով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեւրոգ Գորգիսյանի հայտարարությանը։
Պատգամավորն անդրադարձավ նաեւ «Լուսավոր Հայաստան»-ից Անի Սամսոնյանի ելույթին. «ԱԺ փոխխոսնակի մասին ոչ կոռեկտ հայտարարություն եք անում, ես անկեղծ ասած չգիտեմ ձեր ագրեսիայի պատճառը, կարող եմ ենթադրություններ անել, բայց կարծում եմ, որ ձեզ հարիր չէ եւ պատվաբեր չէ ԱԺ փոխնախագահի նկատմամաբ նման տոնով հայտարարություններ անելը»։
Հայրապետյանն ասաց, որ կորոնավիրուսից ուրախացողների թիվը գնալով աճում է: «Եթե սկզբում ուրախացել էին ՍԴ անդամները, այսօր նկատում եմ, որ ուրախացողնեի թիվը գնալով աճում է։ Վերջին 1 ամսում թիվը 18–20–ով ավելացել է»:











