Եթե հիմա մեր քաղաքացիները գնա բողոքարկեն մեկուսացման հետ կապված տուգանքները, պետությունը ստիպված է լինելու դրանց հետեւանքներն իր վրա վցերցնել։ Այս մասին այսօր՝ ապրիլի 28–ին, ԱԺ–ում հայտարարեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
«Այս նախագիծը բերելով՝ կառավարությունը եւ նախարարությունը փաստեց, որ 1 ամիս առաջ մենք ճիշտ էինք, երբ ասում էինք, որ մանրամասն կարգավորում է պետք օրենքի մակարդակով, շնորհակալ ենք, որ ընդունել եմ, որ ընդունել եք մեր ճշմարտությունը, բայց 1 ամիս անց, եթե դա 1 ամսի առաջ անեիք, խնդրի առաջ չէիք կանգնի։ Խորհուրդ տվել ենք, չեք ընդունել»,–ասաց պատգամավորը։
Սիմոնյանն անդրադարձավ ազատության իրավունքի սահմանափակումներին. «Դա պետք է տեղի ուենա բացառապես օրենքով, որովհետեւ դա՝ մեր Սահմանադրությա պահանջն է, Մարդու իրավունքների եվրապական կոնվենցիայի պահանջն է եւ նաեւ ՄԻԵԴ–ի պահանջն է։ Չափանիշները պետք է սահմանվեն օրենքով, որոշակիությունը պետք է սահմանավի օրենքով, դատական ստուգման հնարավորություն պետք է տրամադրվի օրենքով։ Սա ՄԻԵԴ–ի խոսքերն են, որոնք վերաբերում են արտակարգ դրության ժամանակ անգամ ազատության իրավունքի սահմանափակմանը»։
Պատգամավորը խոսեց նաեւ խմբակցությունների կողմմից փոխադարձ վիրավորանքների մասին. «Մի հող ու ջրի մարդ ենք, երբ մեր խմբակցությունն ինչ որ առաջակությամբ է հանդես գալիս, կարող եք ասել, որ դա լավ առաջարկություն չէ, ընդունելի առաջարկություն չէ, լավ՝ փիս առաջարկություն է, բայց երբ առաջարկություններին ի պատասխան վիրավորում եք մեր խմբակցության անդամներին, ինչքան էլ, որ ես՝ համեստս, չփորձեմ որեւէ հակադարձում կատարել, ինձ նման չափված եւ կոռեկտ արտահայտվող մարդիկ, երբեմն ստիպված են լինում պատասխանել դրան։ Այնպես որ մեր անկարգությունը գալիս է ձեր անկարգությունից»։











