Ոստիկանապետի՝ հիվանդանոցում չլինել-չլինելու հարցը ես այդքան չեմ կարեւորում: Այս մասին այսօր՝ ապրիլի 29-ին, լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը:
«Եթե լիներ հիվանդանոցում, գուցե շատ բան չփոխվեր, որովհետեւ մեկ հոգի ավել-պակաս, գուցե եղանակ չստեղծեր: Հիվանդանոցը եղել է պահպանվող տարածք, սակայն հարձակվող ամբոխը քանակով մի քանի անգամ շատ է եղել, ոստիկանություն ուժերը չեն բավականացրել:
Սակայն ձեռք բերված նոր տվյալներով ոստիկանությունը բավականին լուրջ միջոցառումներ է իրականացրել հենց հիվանդանոցում, ինչի արդյունքում գուցե ավելի ծանր հետեւանքներ չեն եղել:
Ուժերն ու միջոցներն անհամաչափ են եղել, սակայն ոստիկանությունն իր ուժերի ներածին չափով հնարավորինս կարողացել է կանխարգելել մի շարք հանցավոր գործողություններ»,-ասաց պատգամավորը:











