Ես 30 հազար դրամ տվել եմ էլեկտրիկին, խնդրել եմ, որ միացնեն հոսանքը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում նշեց կինը, որին զանգահարել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ես 5 երեխա ունեմ, 9 թոռ, ամուսին չունեմ: Տղաս չի աշխատում: Տղաս 25 տարեկան է, 3 հատ երեխա ունի: Խոհարար է, 2 ամիս է չի աշխատում»,-ասաց կինը:
Փաշինյանը հետաքրքվեց՝ որդին աջակցություն չի ստացե՞լ կառավարությունից:
Ի պաասխան՝ կինն ասաց, որ երեկ է ստացել 300 հազար դրամ:
«Կառավարութունից 300 հազար օգնություն է ստացել, բա խի՞ չեք հոսանքի փողը մուծում, հարգելիս»,- հարցրեց վարչապետը:
Կին էլ արձագանքեց. «Դե 30 հազար պահել եմ, բայց էնքան պարտք կա, 2 ամիս 3 երեխաներին` 2, 4, 6 տարեկան, չենք կարող չէ՞ ասել` սոված մնացեք»:
Փաշինյանն էլ ասաց. «Խոստովանեք, որ վատ չի 300 հազար դրամ օգնությունը, լավ չի՞, որ սկզբից կոմունալի պարտքերը փակեք, հետո նոր մնացած հարցերը»:
«Ես էլեկտրիկին զնագել եմ, ասեց կգա, կտանի կմուծի: Չթաքցնեմ, ես էդ մուծումները չեմ կարում անեմ, ասացի՝ դու արա, ասեց կգամ կտանեմ: Բայց կաշխատենք որ քիչ-քիչ փակենք: Մեր հոսանքն անջատված չէ, օգնություն ստացել ենք: Մենք Ձեզ համար էնքան բան ենք արել, շատ ենք սիրում Ձեզ»,- ասաց բնակիչը:
Փաշինյանն էլ նշեց, որ ինքն էլ փորձում է նրանց համար մի բան անել: «Չգիտեմ ինչքանով է ստացվում, բայց ուրախացա, որ օգնություն եք ստացել: Բա ինչի՞ ձեր տղան չի վճարում կոմունալները, որ էլեկտրիկին եք ասում, կարո՞ղ է էդ էլեկտրիկները լեւի-պռավի բաներ են անում»,- կատակեց Փաշինյանը:
Կինն էլ ասաց՝ ո՛չ, ու նշեց, որ ինքը բոլոր ընտրություններին մասնակցել է, աշխատել է նրանց համար, ովքեր լավ են եղել: «Շատ լավ աշխատել եմ իրենց համար, մանավանդ Ձեզ համար»:
Փաշինյանն էլ հույս հայտնեց, որ ընտրություններին աշխատել ասելով՝ կաշառք չի բաժանել: «Ո՛չ իհարկե, նույնիսկ՝ չեմ ստացել»,- ասաց նա:











