«Իմ քայլը» իշխող դաշինքի պատգամավոր, վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդի Հրաչյա Հակոբյանը կապ չունի ծխախոտի մաքսանենգության հետ: Այս մասին մայիսի 13-ին Ազգային ժողովում ավանդական ճեպազրույցների ժամանակ ասաց Պաշտպանության եւ անվտանգության խորհրդարանական մշտական հանձնաժողովի նախագահ, իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

Խորհրդարանականի խոսքով՝ համանման սխեմաները նախկինում իբր կարող էր օգտագործել Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը, բայց ոչ մի կերպ Հակոբյանը: «Եթե այս հարցն ինչպես հարկն է ուսումնասիրեն, ապա պարզ կդառնա, որ նման քայլերի հետեւում կարող էին կանգնած լինել Վարդան Հարությունյանը եւ մյուսները: Նրանք կապված են օլիգարխների հետ, որոնք գործել են նախկին իշխանությունների օրոք»,- ասաց Քոչարյանը:

Պատգամավորը նշեց, որ սա, ավելի շուտ, կեղծ տեղեկություն է, քանի որ Հայաստանի իրավապահ մարմինները Ռուսաստանից դեռեւս ոչ մի տեղեկություն չեն ստացել:

Հիշեցնենք, որ նախօրեին Մինասյանը հայտարարել էր, որ Հայաստանից հեռացած մաքսանենգ ծխախոտով օդանավը պետք է ուղեւորվեր Աֆղանստան, բայց վայրէջք է կատարել ռուսական Կրասնոդարի օդանավակայանում, որը Աֆղանստանից ամենաանտրամաբանական հեռավորության վրա է գտնվում: Պետության նախկին ղեկավարի փեսայի կարծիքով՝ այս չվերթի հետեւում կանգնած են անմիջապես Հայաստանի վարչապետը եւ նրա ընտանիքը: