Մարտի 13-ից ի վեր կառավարության ջանքերով Հայաստան են վերադարձվել 2 հազարից ավելի քաղաքացիներ. Մայիսի 15-ից կրկին արդեն կանոնավոր չվերթներ են վերականգնվելու ՌԴ-ից եւ մենք այնտեղ մնացած անձանց կանոնավոր տրամաբանությամբ հնարավորություն ենք տալու վերադառնալ Հայաստան: Այս մասին, այսօր՝ մայիսի 14-ին, ԱԺ հատուկ նիստում հայտարարեց ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը:

Նրա խոսքով, դա լինելու է ինքնամեկուսացման ռեժիմի կտրուկ պահպանման պայմաններով: