Պսակակիր կռունկները (Balearica pavonina) գեղեցիկ թռչուններ են իսկական կռունկների ընտանիքից, որոնք մտցված են Կարմիր գրքի մեջ եւ համարվում են խոցելի տեսակ: Նրանց հեշտ է ճանաչել գլխին ոսկեգույն «թագի» շնորհիվ՝ կոշտ փետուրներից փումփուլ: Նրանք բնակվում եւ բույն են դնում բաց ճահճային տարածքներում եւ անհրաժեշտության դեպքում բավականին ագրեսիվորեն են պաշտպանում իրենց բույնն ու ձագերին, փոխանցում է Nat-geo-ն:

Նման անձնազոհ պաշտպանության վկայություն է ներկայացրել LatestSightings.com ընկերությունը, որն ամեն օր ՀԱՀ-ի Կրյուգերի արգելոցից եւ աֆրիկական տարածքների այլ արգելոցներից հեռարձակում է առցանց սաֆարիներ: Այս տեսանյութը եւս նկարահանվել է առցանց սաֆարիի ժամանակ:

Ընկերությունը եւ հանդիսատեսը Քենիայի Մասաի-Մարա արգելոցում դարձել են եզակի տեսարանի ականատեսը: Պսակակիր կռունկը պահպանում էր ձվերը, երբ փղերի նախիրը, որոնք սնվում են ջրային բույսերով, հայտնվել է բնից վտանգավոր մոտ հեռավորությամբ:

Անհանգստացած թռչունը սկզբում ուղղակի փղերի շուրջ մի կողմից մյուսն էր գնում, այնուհետեւ որոշում է, որ ժամանակն է իր տարածքից ճանապարհել անկոչ հյուրերին: Կռունկը բացում է թեւերը եւ շարժվում հակառակորդի կողմը՝ արձակելով նախազգուշացնող ճիչեր եւ ամենեւին չշփոթվելով չափերի տարբերությունից: Սա փղի վրա առանձնապես տպավորություն չի գործել, եւ նա փետրավորից ազատվել է կնճիթով, բայց ամեն դեպքում ձվադրման վայրից նահանջել է անվտանգ հեռավորություն՝ դրանք չվնասելով:

Կռունկին դա չէր բավարարում, որը փքել է փետուրները եւ նույն մարտական ոգեւորությամբ գնացել դեպի պակաս խոշոր հակառակորդը: Անվստահ ձագն ընկրկել է, բայց մեծահասակ փիղը դա չի գնահատել՝ նա մի քանի քայլով կողքին է հայտնվել եւ փորձել թռչնին հարվածել կնճիթով: Բարեբախտաբար, նա խուսափել է հարվածից (կռունկի համար դա կարող էր ավարտվել ցնցմամբ):