Այն ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ կա, որոնցից 131-ն այս պահին զբաղված է։ Այս մասին այսօր՝ մայիսի 21-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Ռեզերվներն այնքան էլ մեծ չեն հաշվի առնելով, որ ռեանիմացիոն մահճակալները շատ երկար են զբաղեցվում։ Հնարավոր է՝ գա մի օր, որ այնտեղ տեղ չլինի եւ մենք ստիպված լինենք ամբողջ համակարգը դարձնել կորոնավիրուսային վարակի տարածման համար»,- նշեց նախարարը։











