Արտաքին ճակատում մեր դեմ հակահայկական հայտարարություններ են ընդունվում: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում արտակարգ դրության ռեժիմը եւս մեկ ամսով երկարաձգելու հարցի քննարկման ժամանակ իր ելույթում նշեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար էդմոն Մարուքյանը:
«Տպավորություն կա, որ մեր պետական ինստիտուտները պանդեմիայի թե ինչի պատճառով մարտահրավերներին ուշ ենք արձագանքում, կամ ընդհանրապես չենք արձագանքում»,-ասաց նա:











