Մրջյունների շրջանը կարող է կազմված լինել հազարից ավել արարածներից, որոնցից համարյա բոլորին անիմաստ մահ է վիճակված։ Մրջյունները սուր տեսողությամբ պարծենալ չեն կարող, այնպես որ նրանց հույսը հոտառության վրա է, որն էլ երբեմն նրանց հետ չար կատակ է անում։ Կեր փնտրելիս մրջյունն արտադրում է հոտավետ նյութ՝ ֆերոմոն, որպեսզի մյուս մրջյունները կարողանան հետեւել իրեն։ Եթե մրջյունը կորցնում է կերի աղբյուրի հոտը, նա կարող է պատահաբար ընկնել իր իսկ հետքի վրա եւ գնալ դրանով՝ ավելի շատ ֆերոմոն թողնելով իր հետեեւից, հաղորդում է Nat-geo-ն։
Զգալով ֆերոմոնի հոտը շրջանաձեւ ուղեւորությանն են միանում այլ մրջյուններ՝ ուժեղացնելով քիմիական ազդանշանը։ Մրջյուններին թվում է, թե նրանք գնում են հետզհետե ավելի հստակեցող հետքով, մինչդեռ իրականում նրանք քայլում են նույն շրջանի մեջ այնքան մինչեւ մահանում են հյուծվածությունից։ Միայն մի քանիսին է հաջողվում դուրս գալ մահացու օղակից։
Մրջյունների ամենամեծ մահացու օղակը դիտել է ամերիկացի ճանապարհորդ Ուիլյամ Բիբը 1921-ին՝ Գայանայում։ Օղակի տրամագիծը կազմել է 365 մետր եւ այն պտտվել է մոտ երկու օր։











