Ազգային ժողովում մեկնարկել է պատգամավորների փակ գաղտնի քվեարկությունը՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական անձեռնմխելիությունից  զրկելու եւ նրա նկատմամբ քրեական հետապնդում սկսելու համաձայնություն տալու հարցով:

Նշենք, որ «Լուսավոր Հայաստան» եւ ԲՀԿ խմբակցությունները հայտարարել են, որ չեն մասնակցելու քվեարկությանը: