Երեւան քաղաքում դիմակներ բաժանելիս վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդվարդ Աղաջանյանին մոտեցավ մի քաղաքացի եւ հայտնեց, որ իրեն ոստիկանները, դիմակը ճիշտ չկրելու համար, տուգանել են եւ ասել՝ բաժին կտանեն։
«Իրենց շատ վատ պահեցին։ Ես սպորտի բնագավառից եմ, ինձ ասացին՝ բաժին կտանենք։ Ինձ նեղացրին։ Ես դիմակ միշտ դրել եմ։ 3 ամիս է, որ չեմ էլ աշխատում, աջակցություն չեմ ստացել»,- դիմեց քաղաքացին։
Հիշեցնենք, որ Հայաստանի կառավարության անդամները Երեւանի տարբեր վարչական շրջաններում դիմակ են բաժանում:











