Արտակարգ դրության իրավական ռեժիմի ժամանակ, երբ երկրում համավարակի թվերը չեն նվազում եւ խորը սռողջապահական, սոցիալական-տնտեսական ճգնաժամի մեջ ենք, իշխանությունը նախագիծ է բերել, որ գույքահարկը թանկացնի, քաղաքացիների վրա հարկային բեռը թանկացնում է։ Այս մասին այսօր՝ հունիսի 24–ին, Ազգային ժողովում իր ելույթում ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ խոսելով գույքահարկի բարձրացման վերաբերյալ նախագծի մասին:

Ե«րեւանի քաղաքապետը մեսիջ է տալիս շուկային, ասում է՝ գույքը էժանանալու է, դրա համար հիմա ինչ կարող ենք, եկեք ծախենք։ Ո՞նց կարելի է նման ուղերձ տալ տնտեսությանը։ Որից հետո իշխանությունն էլ գալիս է, ասում է՝ եկեք գույքահարկը բարձրացնենք, անշարժ գույքի շուկային հարվածենք, բանկային համակարգին հարվածենք, բայց ամենակարեւորը՝ քաղաքացիներին հարվածենք, որի արդյունքում քաղաքացիները աղքատանալու են։ Հիմա ինչո՞ւ է իշխանությունը սա անում համավարակի ժամանակ, համավարակի դեմ պայքարի շրջանակներում սա տեղավորվո՞ւմ է, թե ոչ։ Բնավ ոչ։ Հիմա է անում, որովհետեւ Ազգային ժողովի առջեւ մարդիկ կգային, ցույց կանեին, որովհետեւ իրենց հարկային բեռը թանկանում է։ Աշխարհը չգիտի՝ այս ճգնաժամից ոնց է դուրս գալու, ինչ տնտեսությունով է դուրս գալու, Հայատանը չգիտի՝ ինչ անշարժ գույքի շուկա է վերջում ունենալու, ինչ փլատակներ է լինելու տնտեսության մեջ, իշխանությունը հարկային բեռը թանկացնում է։

Այս նախագիծը ամենալավ բանը, որ կարող եք անել, վերցնեք ու տանեք շուտ հետ, քաղաքական մեծամասնությունը կարող է տապալել, դուք ունեք այդ հնարավորությունը, կարող եք քվեարկել, որ այն չընդունվի։ Բայց այս նախագիծը մեծ հարված է մեր տնտեսությանը, մեր պետությանը այս պայմաններում, որովհետեւ նախ ժամանակավրեպ է, արտահերթ նիստ է, քննակելու հնարավորություն չկա, համավարակ է եւ պանդեմիայի ընթացքում ամենակարեւորը ուղերձը քաղաքացիներին, որ այո, դուք աղքատացած եք, դուք հիվանդանում եք, բուժվում եք, տնտեսությունում ներդրումներ չկան, խայտառակ վիճակ է, բայց մենք որոշել ենք ձեր անշարժ գույքը թանկացնել։ Մարզերում՝ աղետի գոտում, որ տարիներով չի եղել գույքահարկ, այլեւս կլինի։

Ձեր հարկային բեռը, հարգելի քաղաքացիներ, բարձրացնում է գործող իշխանությունը։ Այ սրա մասին է պետք մտածել եւ ուղերձնեը տալ իշխանությանը, բայց դրա հնարավորությունը չկա, պարոն Հովակիմյանը ժպտում է դիմակի տակից»,– ասաց Մարուքյանը։

Հայաստանի իշխանությունները 3-4 անգամ բարձրացնում են անշարժ գույքի հարկը