Ավագանու նիստի ժամանակ հարց ու պատասխանը հետաձգելու վերաբերյալ այսօր`հունիսի 24-ին եղավ քվեարկություն, ինչին բուռն արձագանքեց «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը, ով պնդում էր, որ վարչության անդամները պետք է ներկա լինեն, որպեսզի իրենք կարողանան հարցեր ուղղել վերջիններիս։

Քաղաքապետ Հայկ Մարությանն էլ նշում էր, որ ինքը ևս կարող է պատասխանել այդ հարցերին, սակայն վերջինս չհամաձայնեց, ինչին արձագանքելով «Բարգավաճ Հայաստանի» ավագանու անդամ Արմեն Ներսիսյանը, դիմելով Անի Խաչատրյանին ասաց.

«Անի ջան, մի հատ խնդրում եմ կենտրոնացիր, օրվա կեսն իշխանության հետ ես, կեսն՝ ընդդիմության, հիմա դու ո՞ր մասում ես»: