Հուլիսի 14-ից ժամը 20-ի դրությամբ մինչեւ հիմա հարաբերական անդորր է տիրում, եղել են միայն ինքնաձիգից կրակոցներ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Տվուշի մարզի Ներքին Կարմիր Աղբյուր համայնքի ղեկավար Լեւոն Առաքելյանը:
«Այս օրերին գյուղում երեք արկ է ընկել, րից տուժել են բնակելի տներ: Ընդհանուր 6 տուն է տուժել: Բայց հիմա էլ այդ տներում մարդիկ ապրում են: Այդուհանդերձ, մարդկանց տրամադրությունը շատ բարձր է, շատ նորմալ է»,-ասաց նա:
Հարցին, թե վտանգավոր չէ՞ ապրել տանը, որի վրա կրակել են, գյուղապետը պատասխանեց. «Դե այդ վտանգն արդեն 30 տարի կա, բայց բոլորս էլ մինչեւ էսօր ապրում ենք: Գյուղը կանգնած է, գյուղի ժողովուրդը գրեթե բոլորն էլ գյուղում են»,-ասաց նա՝ հավելելով, որ հացահատիկի բերքը հավաքելուց հետո հենց հաջորդ օրն սկսել են կրակոցները:
Գյուղապետը տեղեկացրեց, որ արկից վնասված գազատարը վերանորոգում են եւ շուտով կսկսի գործել:











