Ոստիկանությունն այսօր՝ հուլիսի 19-ին, վաղ առավոտից Հանրապետության ողջ տարածքում իրականացնում է ուժեղացված ծառայություն:

Նշենք, որ այսօր Հայաստանում տոնում են Վարդավառը եւ ոստիկանությունն օրեր առաջ հորդորել էր  քաղաքացիներին այն չնշել ավանդական ձեւով: Հանրային վայրերում քաղաքացիների կուտակումները բացառելու նպատակով այսօր ոստիկանությունն ուժեղացված ծառայություն է իրականացնում:

Հայտարարություն էր տարածել նաեւ ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանը, հորդորելով, զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից: