Սթրոմբոլի հրաբուխն Իտալիայի նույնանուն կղզու վրա ակտիվացել է կիրակի առավոտյան, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։

Լուսադեմին՝ 6.23-ին, գրանցվել էր հզոր պայթյուն, որից հետո նկատվել էր սեւ ծխի սյունը։ Ընդամենը գիտնականները գրանցել են երկու բարձր ինտենսիվությամբ պայթյուն, որոնք առաջացրել են երկրի մակերեւույթի տատանումներ։

Տեղական ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ սեյսմիկ երեւույթի հետեւանքները զգացել են Սթրոմբոլիում գտնվող մարդիկ եւ հարեւան կղզիների բնակիչները, ինչ-որ տեղ անգամ խուճապ էր առաջացել։

Քաղաքացիական պաշտպանության ազգային ծառայության տվյալներով՝ մասնագետներն անհապաղ կապ են հաստատել Սթրոմբոլիի իշխանությունների հետ, հրաբխի ժայթքման հետեւանքով մարդկային զոհեր եւ ավերածություններ չկան, իրավիճակը վերահսկվում է։

Սթրոմբոլի հրաբուխը մշտապես ակտիվ է վերջին 20 տարվա ընթացքում․ այն հայտնի է հաճախակի փոքր ժայթքումներով։ Հրաբուխն ունի երեք ակտիվ խառնարան։ Հրաբխի վերջին ժայթքումը տեղի է ունեցել 2019 թվականի օգոստոսի 3-ին, իսկ դրա նախորդ ժայթքման հետեւանքով զահվել է տղամարդ, որն այլ զբոսաշրջիկների հետ գտնվել է հրաբխի մոտակայքում, մեկ այլ տղամարդ ստացել է թեթեւ վնասվածք։ Զբոսաշրջության սեզոնին ամռանը Սթրոմբոլիում սովորաբար գտնվում է մինչեւ երեք հազար մարդ, որից հետո կղզու բնակչությունը կրճատվում է՝ հասնելով 400-ի։