Պակիստանի ոստիկանությունը բերման է ենթարկել չորս մարդու Բուդդայի՝ 3-րդ դարում ստեղծված արձանը ոչնչացնելու պատճառով, գրում է The Independent-ը։

Հնագույն իրը հայտնաբերվել էր շինարարական աշխատանքների ժամանակ բուդդայական Թաղթի-Բախի վանքի մերձակայքում, որն աշխարհում հայտնի է որպես բուդդայական քաղաքակրթության օրրան։

Ոստիկանության տվյալներով՝ վանդալիզմի ակտ են կատարել չորս աշխատակիցները տեղի կրոնական առաջնորդը։

Նրանք բերման են ենթարկվել, քանի որ Համացանցում հայտնվել էր տեսանյութ, որում երեւում էր, թե ինչպես են վանդալները կոտրում արձանը մուրճերով։