ՌԴ Տուլայի մարզում Գանիչեւի անվան «Սպլավ» գիտաարտադրական միավորման հրաձգարանում տեղի են ունեցել համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի հեռանկարային արկի պայթուցիկ հիմքի փորձարկումները: Թեստային պայթյունի միջոցով հստակեցվել են արտադրանքի տարբեր բնութագրերը:
«Արկը տեղադրում են «որսող միջավայրում», որի դերը կատարում են թեփով պարկերը: Հետագա նպատակն է պայթյունի իրականացումը եւ 8 խորանարդ մետր ծավալով այդ որսող միջավայրից մանր մասերի ընտրությունը»,- «Զվեզդա» հեռուստաալիքին հայտնել է հրաձգարանի պետ Ալեքսանդր Ռոդիոնովը:
Չնայած պատնեշներին եւ «որսող միջավայրին», համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի չափերով ոչ մեծ արկը թեթեւորեն է հավաստանշել ավազով պարկերը: Մետաղական բեկորների հավաքումը, որոնցով անցկացվելու են հետազոտություններ, մասնագետների ստիպված էին կատարել մագնիսի միջոցով:
Նշենք, որ ռուսական բանակի սպառազինության մեջ կան համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի մի քանի տեսակներ: Ամենազանգվածայինը 122-միլիմետրանոց «Գրադներն» են, հաջորդում են 220-միլիմետրանոց «Ուրագանները» եւ 300-միլիմետրանոց «Սմերչները»: Հիմա, սակայն, բոլոր համակարգերն արդիականացնում են, եւ զորքեր են մատակարարվում «Տորնադո-Գ» եւ «Տորնադո-Ս»: Դրանք կրակի կառավարման նոր թվային համակարգեր ունեն՝ զուգակցված «ԳԼՈՆԱՍՍ» հաղորդիչներով, ինչպես նաեւ ավելի ճշգրիտ եւ հեռահար ռեակտիվ արկերով:











