Ամառային շոգ օրերին բաց տարածքներում դիմակ կրելու դժվարությունների, դրա անհրաժեշտության և արդյունավետության վերաբերյալ այսօր՝ հուլիսի 21-ին, NEWS.am-ը հարզախույց է անցկացրել Երևանում:

Քաղաքացիների կարծիքով՝ որքան էլ չտուգանվելու համար կրում են դիմակ, այնուամենայնիվ, դիմակ կրելն ինքնին առողջական խնդիրներ կարող է առաջացնել։

«Ես սրտի հիվանդություն ունեմ, երբ տեսնում եմ՝ մարդ չկա շրջակայքում, դիմակն իջեցնում եմ, որ կարողանամ շնչեմ»,- ասում է քաղաքացիներից մեկը:

Մյուսն էլ հավելում է՝ դիմակ կրելը ճիշտ չէ, սա  հետագայում հանգեցնելու է թոքերի լուրջ խնդիրների առաջացմանը. «Մեր արտաշնչածն ենք շնչում»։

Քաղաքացիներից մեկն էլ կարծում է, որ պետք է ներողամիտ լինել,  քանի որ գտնվում են սոցիալապես այնպիսի վիճակում, որ  չեն կարողանա վճարել տուգանքները:

«Մարդիկ կարող ա հենց դրանից էլ մեռնեն, շունչը կտրվի, մեռնեն»,– ասաց մի քաղաքացի։

Մեծ մասի կարծիքն այն է, որ որքան էլ դժվար է, հարկավոր է կրել, քանի որ այդպես է որոշել կառավարությունը. «Ճարներս ի՞նչ։ Նեղվում ենք, բայց հարմարվում ենք»։