Բուհ չընդունված դիմորդների եւ ծնողների ակցիայի մասնակիցներից մեկն  այսօր՝ հուլիսի 23-ին, կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ  լրագրողների հետ միասին  բարձրացավ նամակ փոխանցելու ԿԳՄՍ փոխնախարարին:

Ոստիկանության գնդապետը հորդորեց  քաղաքացիներին դադարեցնել կատարել հավաքին բնորոշ քայլեր՝ հատկապես մատնանշելով այն քաղաքացուն, ով բարձրախոսով Կառավարության դիմաց հայտարարություններ էր անում:

«Ոստիկանությունն այս պահին  օրինական պահանջ է ներկայացնում դադարեցնել հավաքը՝ տալով  ողջամիտ ժամանակ, որ  ակցիան դադարեցվի:

Մեր նպատակը բերման ենթարկելը չէ, նրանք մեր երիտասարդներն են, մեր ապագան են, բայց բոլորս պետք է շարժվենք օրենքով, հատկապես այս  ակցիայի կազմակերպիչը»,- նշեց ոստիկանության գնդապետը:

Ակցիայի մասնակիցն էլ խոսացավ պահպանելով կարգ ու կանոն, սոցիալական հեռավորություն, նամակը  փոխանցել ԿԳՄՍ փոխնախարարին, որից հետո  կդադարեցնեն բողոքի ակցիան: