Հուլիսի 17-ին ոստիկանության Մասիսի բաժնում տեղեկություններ են ստացվել, որ Սիս եւ Սիփանիկ գյուղերի դաշտամիջյան տարածքից երկաթյա խողովակներ են ապամոնտաժում։

Նույն օրը ոստիկանները ստուգայց են կատարել նշված տարածքում եւ հայտնաբերել մոտ 9 մետր երկարության երկու խողովակ բարձած վերամբարձ կռունկակցորդիչով բեռնատար։

Ներկաներից մեկը հայտնել է, որ ինքն է ապամոնտաժել խողովակները՝ իր օգտագործման համար։

Հանգամանքները պարզվում են։

Նախապատրաստվում են նյութեր։