Երեւանում այսօր՝ հուլիսի 24-ին, երկրորդ փուլով պայթեցվում է «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքը:
Ըստ ԱԻՆ հաղորդագրության՝ պայթեցման աշխատանքների ընթացքում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ կիրականացնի հերթապահություն։
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հուլիսի 8-ին տեղի է ունեցել «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Սա, ըստ էության, երկրորդ փուլն է պայթեցման:











