Կենտրոնի նախկին թաապետ Վիկտոր Մնացականյանը ահազանգում է, որ Սարյանի պուրակի  բարեկարգման ընթացքում քանդում են բազալտե հատակը, որը վնասված չէ:

Նախկին թաղապետը ֆեյսբուքյան լայվով ցուցադրեց Սարյանի պուրակում տիրող իրավիճակը:

«Նախատեսված էր փոխել հիմնականում նստարանները եւ լուծել ծառերի ոռոգման եւ էտման հարցը, նաեւ լուսավորությունը, որը շատ ողջունելի է: Սակայն պետք է  նշեմ, որ Սարյանի պուրակը այն պատմական եւ եզակի այգիներից է, որտեղ հատակըը լրիվ բազալտ է, եւ բավականին որակով եւ լավ վիճակում: Դիմում եմ ավագանիներին` հանձնանարեք կագնացնել այս քանդելը, քանի որ հատակը լավ վիճակում է գտնվում եւ կարիք չկա այս գեղեցիկ քարե հատակը քանդեն եւ տեղը բետոնե սալիկներ դնեն»,-ասաց նա` նշելով, որ բազալտե հատակի եւերի մի 5-10 տոկոսն է վնասված:

Նախկին թաղապետը նշեց, որ բազալտե հատակը 50-60 տարի առաջ է արվել եւ շատ լավ է պահպանվել:

«Հարգելի ավագանու անդամներ, մեկ անգամ եւս խնդրում եմ, ուշադիր եղեք նման տենդերներին եւ մի թողեք` նման բան անեն»,- հավելեց Մնացականյանը: