ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ տարածքներ հանձնելու իր մտադրության մասին խոսակցությունները սուտ են:
«Դրանք կեծղ խոսակցություններ են: Ես երբեք ժողովրդին վնաս հասցնող կամ սպառնալիք ներկայացնող որեւէ համաձայնություն չեմ կնքել որեւէ մեկի հետ: Ամոթ է, պարզապես ամոթ է պետք ունենալ նման խոսակցություններ տարածելու համար: Նրանք դա անում են քաղաքական նախասիրությունների կամ իմ հանդեպ հակակրանքից ելնելով: Սակայն կարծում եմ, որ դա նեղ շրջանակի կարծիքն է, այն արձագանք չի ստանում լայն շրջանակներում: Չի եղել նման բան եւ չի կարող լինել »,-ասել է նա:











