Հույս ունեինք, որ այս Կառավարության օրոք մի բան կլուծվի, որովհետև երկար տարիներ անհամբեր սպասել ենք, մեզ ասել են՝ սպասեք, ներդրող կլինի, էն մյուսը կլինի, բայց դեռ սպասում ենք։ Այս մասին Կառավարության շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց Եկմալյան շենքի բնակիչներից մեկը։

Շենքի բնակիչների պահանջը մեկն է՝ ուշադրություն դարձնել իրենց և բնակարանների հարցը լուծել։ Նշենք, որ դեռևս 2006թ․-ին նրանց բնակարանները որպես հանրային գերակա շահ քանդվել են, բայց առ այսօր նրանք բնակարան չեն  ստացել, և  ոչ էլ փոխհատուցում:

«Այս վիճակը տեսնելով գոնե հետաքրքրվեն, թե մարդիկ ո՞վ որտե՞ղ է,  ի՞նչ վիճակում են, հիվա՞նդ են, թե ոչ։ Մարդիկ վարձը չեն կարողանում տալ, պարտքերի տակ են, գոնե վարձերի փողը փոխահատուցեն, մինչև որ այս հարցը կլուծվի, եթե, իհարկե, ցանկություն ունեն այս հարցը լուծել»,- նշեց բնակիչը։