Ferrari-ն ներկայացրել է Portofino մոդելի մոդիֆիկացված տարբերակը՝ Portofino M, հաղորդում է Reuters-ը:  

Այդ մոդելը պետք է ներկայացվեր ավելի շուտ, սակայն սպորտքարերի իտալական արտադրողը ժամանակավորապես դադարեցրել է արտադրությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով:

Portofino M սպորտքարը հագեցած է արդիականացված ուժային սարքով, 8-աստիճան փոխանցման տուփով եւ 5 պոզիցիոն  Manettino փոխարկիչով: