Չինաստանը փորձարկել է «ինքնասպան» ԱԹՍ-ների համազարկային արձակման համակարգը: Նման համակարգերը կարող են փոխել պատերազմի վարման կոնցեպցիան, գրում է Naked Science-ը:
China Academy of Electronics and Information Technology (CAEIT) հետազոտական կազմակերպությունը փորձարկումն անցկացրել է սեպտեմբերին:
Հայտնի չէ ո՛չ ԱԹՍ-ների, ո՛չ ամբողջ համալիրի անվանումը:
Ներկայացված տեսանյութից երեւում է, որ ԱԹՍ-ները ձեւով եւ ֆունկցիոնալությամբ շատ նման են China Poly Defense ընկերության CH-901-ին: Այն կարելի է օգտագործել հետախուզության կամ ցամաքային թիրախների խոցման համար:
Ներկայացված կոնցեպցիան հիշեցնում է ամերիկյան Low-Cost Unmanned aerial vehicle Swarming Technology (LOCUST) նախագիծը, որի շրջանակում առաջարկվել է ստեղծել ԱԹՍ-ների խումբ: Փորձագետների կարծիքով՝ տեսության մեջ դրանք կարող են լուծել ամենատարբեր խնդիրներ, ներառյալ՝ ՀՕՊ ճնշում: Ավելին, ենթադրվում է, որ անօդաչուների մեծ խումբը կարող է անարդյունավետ դարձնել ցանկացած հակաօդային պաշտպանություն:











