Չեչնիայի ղեկավար Ռամզան Քադիրովի որդին՝ Ահմադը, հնագույն արարողակարգ անցկացնելուց հետո տղամարդ է դարձել: Այս մասին «Վկոնտակտե» սոցցանցում գրել է Քադիրովը, հաղորդում է Lenta-ն:
«Չեչնիայի ժողովրդի բազմադարյա պատմությունից մեզ են հասել իսկական լեռնեցու պատվի մասին բազմաթիվ ավանդույթներ: Այդ ժառանգության մեջ հատուկ տեղ է զբաղեցնում խորհրդանշական սովորույթը, որի ժամանակ տղան տղամարդ է դառնում»,-պատմել է նա:
Նրա խոսքով՝ այդ արարողակարգն անցկացվում է, երբ երիտասարդը 15 տարեկան է դառնում: Արարողակարգի առանցքային մաս է կազմում թրով գոտի կապելն ու փափախ դնելը: Ընդ որում, թուրը կարելի է հանել միայն այն ժամանակ, երբ պահանջվում է հանուն արդարության պաշտպանություն:











