Ազգային ժողովում մեկնարկել է կառվարության հետ ավանդական հարցուպատասխանը: Ըստ ԱԺ կանոնակարգ օրենքի հերթական նիստերի օրերին, չորեքշաբթի օրը ժամը 16.30-ին նախատեսված է կառվարության հետ հարցուպատասխանը:
Նշենք, որ երեկվանից սկսած, երբ ԱԺ-ն սկսեց քննարկել բյուջեի նախագիծը եւ վարկային պայմանագիր, ընդդիմադիր երկու խմբակցությունները լքեցին դահլիճը:
Այսօր եւս ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները չէին մասնակցել կառավարության հետ հարցուպատասխանին եւ որեւէ հարց չեն ուղղել:
Կառավարությանը հնչել է ընդամենը մի քանի հարց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների եւ Թագուհի Թովմասյանի կողմից, ով ավելի վաղ հայտարարել էր «Իմ քայլը» լքելու մասին:











