Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով այսօր՝ նոյեմբերի 20-ին, Երեւան քաղաքի տարբեր փողոցներ փակած քաղաքացիները, որոնք բերման են ենթարկվել Ոստիկանության բաժանմունքներ, շարունակում են վանկարկել՝ «Նիկոլ, դավաճան»։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Վազգեն Սաղաթելյանը։
Նշենք, որ բերման են ենթարկվել նաեւ վերլուծաբաններ Արմեն Մինասյանը, Տիգրան Աբրահամյանը, Հրանտ Մելիք-Շահնազարյանը, ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։











