ԵԿՄ նախկին նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյանը անկախ ամեն ինչից, մեր պատմության մեջ մնացել է որպես հաղթանակած, մեր հողերը հետ բերած, պաշտպանած  զորավար է: Այս մասին այսօր` նոյեմբերի 21-ին, ասաց ազատամարտիկ, դերասան, ԵԿՄ անդամ Ամիրյանը:

«Նա հուղարկավորվելու է Արշալույսի գերեզմանատանը, որտեղ թաղված են անեւ իր եղբայրները, ծնողները, նաեւ իր մարտիկներից կան: Որոշ տեղեկություններով` խնդիրներ են առաջացել Եռաբլուրում հողարկավորվելու հետ կապված: Իր ցանկությունն է եղել հուղարկավորվել Սպարապետի մոտ: Եթե հիշում եք, Սպարապետը միշտ ասում էր, որ եթե հերոսի կոչում պիտի տան, առաջինը պետք է տան Մանվել Գրիգորյանին: Շատ մոտ են եղել Սպարապետի հետ, խորին հարգանք ուներ Սպարապետի մոտ, մնացած պատճառների մասին չեմ կարող ասել, թե ինչի Եռաբլուրում չեն հուղարկավորում»,-ասաց նա:

Նրա խոսքով` Մանվել Գրիգորյանը կոպիտ էր, հակասական, բայց իր կարծիքով, հենց դա է հաղթելու գրավականը:

«Եթե հիմա փորձում են ցեխ շպրտել, վարկաբեկել, դա չի նշանակում, որ ինքը չի հիշվելու, կամ մոռացվելու է, այդպիսի բան չկա»,-ասաց նա:

Նշենք, որ ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին չեն հուղարկավորի Եռաբլուր պանթեոնում: