Մեր երեխայի եւ այլ երեխաների գտնվելու կոնկրետ վայրը նշել եւ բերել ենք նախարարություն, նախարարն ու փոխնախարարն էլ են տեսել դա, բայց ոչ մեկ չի ուզում ընթացք տալ էդ գործին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 23-ին Պաշտպանության նախարարության դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորած զինվոր Մխթիար Մխիթարյանի հորեղբայր Գագիկ Մխիթարանը։ 

«Ի՞նչ է՝ սպասում են էդ երեխեքը զոհվեն ու ասեն՝ կամ գտանք, կամ չգտանք, հա՞»,- նկատեց նա։

Գագիկ Մխիթարյանն ասաց, որ Մխթարի հետ վերջին անգամ խոսել են հոկտեմբերի 5-ին։ 1,5 ամիս է, որ Մխիթարից որեւէ լուր չունեն։ Ըստ հորեղբոր՝ Մխիթարը 11 օրվա ծառայող է եղել։

«Հինգ անգամ գնացել ենք Ղարաբաղ, կոնկրետ ինֆորմացիա ենք սատցել, թե գտնվելու վայրը որտեղ է, որ օրն է էդ գործողությունը եղել։ Վիրավոր «աֆիցերին» օգնելու համար կամբատը 10 զինվոր է ուղարկել, բայց  սնարյադի բեկորներից նրանք վիրավորվել են ու ոչ մեկ չի մոտեցել հասկանա՝ ո՞ղջ են, թե զոհվել են։ Սպային հարց եմ տալիս, որ եթե տեսել ես, որ ռմբակոծում են՝ ինչո՞ւ ես տասը զինվորի ուղարկել, որ «աֆիցերին» հանեն, ասում է՝ բա վիրավորին դաշտում թողնեի՞նք, ես էլ ասացի, բա իրենք էլ են վիավորվել, գոնե դրանից հետո միջոցներ ձեռնարկեիր, որ իրենց էլ հանեիք, ասում է՝ դե ռմբակոծությունը շատացավ, մենք էլ փախանք»,-պատմեց Գագիկ Մխիթարյանը։

Գառնիկ Մխիթարյանի նման բազմաթիվ այլ քաղաքացիներ են եկել Պաշտպանության նախարարություն։ Պնդում են՝ անձամբ են գնացել Արցախ, որոնել, տարբեր ինֆորմացիաներ ձեռք բերել, բայց դրանք չեն համապատասխանում Պաշտպանության նախարարության տվյալների հետ։

«Ամեն ինչը կոծկում են, դա շատ անընդունելի է»,- ասաց մեկ այլ քաղաքացի, ում եղբայրն է անհետ կորել։