Ժամկետային զինծառայողների ծնողները Կառավարության մոտ ակցիա անելուց հետո իրենց ակցիան շարունակում են  ՀՀ Պաշտպանության նախարարության մոտ:

Նրանք պահանջում են արձակուրդ տրամադրել, կամ Հայաստան տեղափոխել  իրենց զինծառայող զավակներին:

Նշենք, որ երեկ նրանք հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, ով բավական կոշտ է արձագանքել ծնողների պահանջին:

Այսօր ծնողները պահանջագիր են ներկայացրել վարչապետին` նրան 2 օր տալով հարցը լուծելու համար, այլապես իրենք կդիմեն ծայարհեղ քայլերի: