Արցախի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանն այսօր հրաժարվեց պատասխանել Hraparak.am-ի լրագրողի հարցեին:

Հարցին, թե թշնամին հարձակվել է Հադրութի` հայկական վերահսոկղության տակ մնացած երկու  գյուղերի վրա, ինչ կասի այդ կապակցությամբ, Բաբայանը լրագրողին խորհուրդ տվեց գնալ, քնել:

Իսկ հարցին, թե ինչ բարոյական աջակցություն է ստացել վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջից` Աննա Հակոբյանից, Բաբայանը չպատասխանեց, թիկնապահների ուղեկցությամբ նստեց մեքենան եւ հեռացավ: