Քիչ առաջ վարչապետը հայտնեց, որ հայտարարում է եռօրյա սուգ եւ բնական է, որ բոլորս միանանք այդ երթին, բայց մենք իրեն լավ ճանաչելով գիտենք, որ դա մանիպուլյատիվ զենքերից մեկն է: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 14-ին, «Հայրենիքի փրկության ճակատի» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանի հետ մտավորականների հանդիպման ժամանակ ասաց երգչուհի Շուշան Պետրոսյանը:
«Եթե նա երթի բոլոր ներկաներին ներկայացնելու է որպես իր կողմնակիցների: Ի՞նչ ելք ունենք, որ բոլոր փակ աչքերը փակվեն: Բարեկիրթ լինելու ժամանակը չէ, քանի որ հենց նոր լուրեր էին տրածվում, որ Խնձորեսկն էլ են հանձնում: Ամբողջ համացանցը այդ մասին է խոսքը: Բարեկիրթ լինելու ժամանակը չէ, երբ երկրի հերն անիծել է էդ տղան: Ես 1988-ին մեծացած եմ, այն ժամանակ ձյունը չէր խանգարում: Ուզում եմ հասկանալ՝ այս մարեկիրթ հավաքներն ինչքա՞ն են տեւելու»,-ասաց նա:
Վազգեն Մանուկյանն ի պատասխան նշեց. «Ես համաձայն եմ, որ ինչ անում է Նիկոլը, դրա տակ չկա սիրտ ու զգացմունք: Կա միայն մանիպուլյացիա: Ինքը մեծ շնորհք ունի այդ հարցում: Իրեն սովորեցրել են, բայց գնահատենք, որ իրեն օգտագործեինք ուրիշ երկրում ինչ-որ խնդիրներ լուծելու համար: Լավ մանիպուլյատոր է: Սգի օր պետք է լինի, իհարկե: Ինձ զգացմունք էլ ունենամ, ես երբեք Նիկոլի հետ նույն շարքով, նույն շարասյունով չեմ շարժվի: Ես առանձին կգնամ, գիշերով կգնամ, ես երբեք թույլ չեմ տա իր կողքը քայլել»:
Նա նշեց, որ նախօրեին հայտարարություն է տարածվել, որտեղ ինքը կոչ էր անում մարդկանց զինվել, ինքնակազմակերպվել, եթե բանակը չի կարողանում պշտպանել, ժողովուրդը պետք է կարողանա ինքն իրեն պաշտպանել. «Ինչ վերաբերում է քաղաքակիրթ ցույցերին, ես այլընտրանք չեմ տեսնում: Խաղաղ ցույցերին զուգահեռ բոլոր կառույցները կամաց-կամաց հասկանում են, որ Նիկոլ Փաշինյանի հետ ճանապարհ չունեն գնալու եւ անցնում են ժողովրդի կողմը:Այն ժամանակ, երբ մեծ մասն անցնի ժողովրդի կողմը, Նիկոլ Փաշինյանը դատապարտված է: Իսկ գնալ մի հատ շենք գրավել, այս դեպքում հարց չի լուծում: Այդ հանրահավաքները ավելի ու ավելի բազմամարդ կլինեն»:
Շուշան Պետրոսյանն առաջարկեց Վազգեն Մանուկյանին կազմակերպել երթ, որ ժողովուրդը գնա «Եռաբլուր»:











