Ունենք մեկ ուղի, այդ ուղին Ռուսաստանի հետ ավելի խորը ռազմավարական, ռազմական և տնտեսական դաշինք ունենալն է, ինչու ոչ, ավելի լայն շրջանակներով, որը, ամենակարևորը, կապահովի ՀՀ անվտանգությունը: Այս մասին Lurer.com-ին ասել է «Միասնություն» շարժման ղեկավար, պատմաբան Արման Վարդանյանը:

«Քաղաքական զարգացումները տեսնում եմ քաղաքական գործընթացների մեջ նոր մարդկանց ներգրավմամբ: Այն մարդիկ, ովքեր սիրում են այս երկիրը, պետք է միավորվեն մեկ տեղում: Նրանց 80-90%-ին հանրությունը լավ չի ճանաչում, քանի որ նրանք չեն տենչում իշխանության, նրանք իրենց բնագավառներում արդեն գրանցել են մեծ հաջողություններ: Ունենք մեկ ուղի։ Այդ ուղին Ռուսաստանի հետ ավելի խորը ռազմավարական, ռազմական և տնտեսական դաշինք ունենալն է , ինչու ոչ, ավելի լայն շրջանակներով, որը, ամենակարևորը, կապահովի ՀՀ անվտանգությունը: Դուք անհաջող, ապիկար, քաղաքական իմպոտենտությամբ տառապող իշխանություն եք, ուստի ձեր յուրաքանչյուր բացթողումը բանակի վրա բարդելն անբարոյականություն է»,- ասաց նա:

Նրա խոսքով` անընդունելի է, որ արտահերթ ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանը վարչապետի պաշտոնակատար լինի:

«Պետք  է հանձնաժողով կազմվի եւ պարզվի` ինչ է եղել: Կամ ասեն էս 5 հոգին կամ 10 հոգին դավաճան են, կամ պարզեն ինչ է իրականում եղել»,-ասաց նա: