Հնդկաստանում կրակող երկարաճիտ ռեզինե կոշիկներ են ստեղծել: Համացանցում տեսահոլովակ է հայտնվել, հաղորդում է «ՌԳ»-ը:

Տեսահոլովակում պատկերված է տղամարդ, ով զբոսնում է ինքնաշեն հրազենային սարքով: Դատելով պատկերից՝ կրակոցն արձակվում է ռադիոհեռակառավարող վահանակի օգնությամբ:

Տվյալ զենքը գործնականում կիրառելը դժվար կլինի. կրակող սարքի մեծ չափերն այն նկատելի են դարձնում:

Բացի այդ, զենքը կարող է անպիտան դառնալ՝ հայտնվելով ջրի կամ խոտի մեջ: Ըստ ամենայնի՝ տեսահոլովակում ցուցադրվում է հնդիկ գյուտարարների զավեշտական երեւակայությունը: