10 տարուց ավելի ապրել են Քաշաթաղի Միջնավան գյուղում, ինչ ստեղծել ենք, ամբողջը դրել ենք բանկերում, այսօր մեր տոկոսները, վարկերը ոչ մեկը չի փակում: Այս մասին, այսօր՝ հունվարի 29-ին, կառավարության դիմաց Քաշաթաղի շրջանի բնակիչների բողոքի ակցիայի ժամանակ նշեց Քաշաթաղի Միջնավան քաղաքի բնակիչներից Արսեն Սարգսյանը:
Նրա խոսքով, այո պետությունը տալիս է 300 հազարական եւ 68-հազարական դրամները, որով կարողանում են ապրել. «Բայց դրանով մենք կարո՞ղ ենք ստեղծել մեր տունը: 300 տոննա ցորեն, գարի ենք թողել, տրակտորներ ենք թողել: 500-600 հա հող էինք մշակում: Ցանքս ենք արել, թողել եկել, 4 տուն եմ թողել այնտեղ, ամեն ինչը մեջը լցրած: Այսօր եկել ենք այստեղ բոմժի պես ման ենք գալիս: Մենք ոչ Արցախի, ոչ էլ Հայաստանի պետությունից դժգոհ չենք, բայց մի կրգավիճակ տան մեզ, ասեն՝ սա է, որ ժողովուրդն իմանա, ոչ թե ընկած դռնեդուռ, վերմիշելով կամ ձեթով խաբեն:
Մենք 5 եղբայր մի քուր ենք, եղբայսր Ջաբրայիլում վիրավորվել է, ոչ մեկը ոչ մի բան չի անում: Դա ճի՞շտ է: Մենք 10-յակ միլիոններով վարկ ենք վերցրել, երեւի Քաշաթացի մեծ ֆերմերներից մեկն էլ մենք ենք եղել, բայց ամեն ինչ թողել ենք էնտեղ»,-ասաց նա՝ հավելելով, որ մինչեւ վերջին պահը իրենց չեն ասել, որ տարածքները պետք է հանձնեն:











