That Nine Eleven Guy YouTube-ալիքի բլոգերը պատմել է աշխարհում միակ գործարանային զրահապատ Porsche 911-ի մասին: Պաշտպանված կուպեն ստեղծել են 1997 թվականին 996 թափքի հիման վրա: Porsche-ի մասնագետները ուժեղացրել են թափքը կոմպոզիտային պանելներով, փոխարինել են ապակիներն ու տեղադրել ավելի ամուր անվադողեր, գրում է Մոտոր-ը:
Porsche-ի զրահապատման նախատիպը գերմանական ֆիրմայի ինժեներների գիտափորձի արդյունքն է, որոնք ուսումնասիրել են զրահապատ ավտոմեքենաների զարգացող շուկայի հեռանկարները:
Որպես նախագծի հիմք է ծառայել Porsche 996 Carrera-ն, որը գերմանական մակնիշի ամենաառաջատար սպորտքարն է՝ 1997 թվականին ներկայացված: Սովորական ապակիները փոխարինվել են 20-միլիմետրանոց բազմաշերտ զրահապատ անալոգներով, ամրացվել են նաեւ թափքի պանելները՝ օգտագործելով նորարարական էներգակլանող Dyneema կոմպոզիտ՝ նյութ, որը 15 անգամ ավելի ամուր է պողպատից:
Porsche զրահապատ մեքենան ամրության փորձությունը պատվով անցել է. մեքենան կարող է դիմակայել 44 Magnum ատրճանակից հրաձգությանը, ինչը մոտավորապես համապատասխանում է B4 բալիստիկ պաշտպանությանը: Բացի այդ, սպորտքարը տարբերվել է հիանալի ձայնամեկուսացմամբ:











