Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի անօրինական շրջանառության և օգտագործման դեմ հետևողական պայքարը:

Հերթական դեպքը ոստիկանության մետրոպոլիտենի պահպանության բաժնի ծառայողները բացահայտեցին:

Քրեական հետախույզները, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, փետրվարի 8-ին «Զորավար Անդրանիկ» կայարանի նախասրահից, թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով, բաժին ներկայացրին Երևան քաղաքի անչափահաս մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց յուրահատուկ հոտով չորացված, մանրացված զանգված:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հանգամանքները պարզվում են:

Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: