Փորձում ենք անել ամեն ինչ, որպեսզի դեմարկացիայի արդյունքում խուսափենք տնտեսական վնասից: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը:
Նա նկատեց, որ կորցրած հողերն ունեն գյուղատնտեսական նշանակություն: Նա վստահեցրեց, որ պետությունը կանի ամեն ինչ, որպեսզի չեզոքացնի այդ կորուստները:
Նախարարը պարզաբանեց, որ վարչապետի խորհրդական Ռոբերտ Ղուկասյանի գլխավորությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել, որում ներգրավվել է նաեւ էկոնոմիկայի փոխնախարար Արման Խոջոյանը: «Աշխատանքային խումբն արդյունավետորեն լուծում է խնդիրները: Լուծվում են նաեւ այն հարցերը, որոնք բարձրացվել են այս տարվա հունվարին Սյունիքի մարզ իմ այցի ընթացքում»,-վստահեցրեց Քերոբյանը:











